Անվտանգության ոլորտի արեւմտյան հեղինակավոր փորձագետները կարծում են, որ Telegram-ն ամենեւին էլ ամենաանվտանգ շփման միջոցը չէ: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Gizmodo-ն:

Քաղաքացիական ազատությունների ամերիկյան միության գլխավոր տեխնոլոգ Քրիստոֆեր Սողոյանի խոսքով, Telegram-ը, ի տարբերություն WhatsApp-ի, հաղորդագրությունները ծածկագրում է միայն գաղտնի չաթերում:

Փորձագետ Ալան Վուդվուրդն իր հերթին նշում է, որ մեսենջերն օգտագործում է MTproto ծածկագրման արձանագրությունը, որի անվտանգությունը մինչեւ հիմա վտանգի տակ է:

Հարցմանը մասնակցած բոլոր փորձագետները համակարծիք են, որ անվտանգության համար ավելի լավ է այլ մեսենջեր օգտագործել: