Քալիֆորնիայում ամերիկուհին կարողացել է Microsoft–ից դատական կարգով 10 հազար դոլար փոխհատուցում ստանալ նախքան Windows 10–ը եղած անհաջող ավտոմատ թարմացման համար, հայտնում է The Inquirer–ը։
Թերի Գոլդշեյնն ապացուցել է, որ օպերացիոն համակարգը ավտոմատ ռեժիմով սկսել է թարմացումներ բեռնել, բայց դրանց տեղադրման ժամանակ խոտան է առաջացել։ Դրանից հետո համակարգիչը, որի վրա Windows 7 էր տեղադրված, սկսել է շատ դանդաղ աշխատել եւ մի քանի օրով կախվել։
Կինն ընկերությունից պահանջել է փոխհատուցել աշխատավարձի կորուստը եւ նոր համակարգչի արժեքը։
Microsoft–ը հերքում է հնարավոր խոտանը, սակայն, ամեն դեպքում, կվճարի դատարանի սահմանած գումարի չափը։





























