ԱՊՀ երկրների ղեկավարների եւ ԱԳ նախարարների խորհրդի հերթական նիստերը Մոսկվայում տեղի կունենան դեկտեմբերի 9-10-ը, հայտնում է ԱՊՀ գործադիր կոմիտեն։
ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստում քննարկվելիք ամենակարեւոր հարցը կդառնա ազատ առեւտրի գոտու մասին պայմանագրի նախագծի նախապատրաստումը, որը, հնարավոր է, ընդունվի 2011 թվականին։
ԱՊՀ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստի օրակարգում ներառված կլինի 15 հարց։ Դրանց թվում են երիտասարդական միջազգային համագործակցության, մինչեւ 2015 թվականի ռազմական համագործակցության եւ մի շարք այլ նախագծեր։ ԱԳ նախարարները կքննարկեն նաեւ հանցավորության, ահաբեկչության եւ ծայրահեղականության այլ դրսեւորումների դեմ համատեղ պայքարի նախագծեր։





























