Թեհրանի «Ալ-Հադիր» հիվանդանոցի մուտքի մոտ պայթյուն է որոտացել, հաղորդում են իրանական լրատվամիջոցները:
Հիվանդանոցը գտնվում է Ռեսալաթ հրապարակում: Պայթյունի հետեւանքով տուժածներ չկան, բայց հիվանդանոցի շենքին վնաս է հասցվել:
Պայթյունից անմիջապես հետո, ձերբակալվել է մի տղամարդ, ով, ենթադրաբար, տեղադրել էր ռումբը: Ընթանում է հետաքննություն, հաղորդում է MIGnews.com-ը:




























