Ռուսաստանի փոխվարչապետ եւ ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինը «Ռուսաստանն է կանչում» միջազգային ներդրումային ֆորումում իր ելույթի ժամանակ կոռուպցիայի դեմ պայքարը «գլխավոր վտանգ» է համարել, հաղորդում է «Գործարար Պետերբուրգը»:

«Կարծում եմ, որ կոռուպցիայի դեմ պայքարն այսօր գլխավոր վտանգն է»,- ասել է նա, ինչին լսարանն արձագանքել է ծիծաղով եւ ծափահարություններով։ Ալեքսեյ Լեոնիդովիչը ժպտացել է եւ ուղղել իրեն. «Ուզում էի ասել, որ կոռուպցիան գլխավոր վտանգն է, եւ դրա դեմ պայքարը կառավարության եւ նախագահի գլխավոր գործն է»։