Ֆրանսիական Devialet-ը հայտնել է, որ սկսում է պատվերներ ընդունել իր անթել ակուստիկ Gold Phantom բարձրախոսի թոփային տարբերակի համար, հայտնում է HighSnobiety-ն:
Gold Phantom-ի հիմնակմախքը պատրաստված է 917 հարգի վարդագույն ոսկուց: Աուդիոհամակարգի ելքային հզորությունը 4,5 կՎտ է կազմում, առավելագույն բարձրությունը` 108 դեցիբել, ինչը մոտավորապես համապատասխանում է ռոք համերգի բարձրությանը (140 դեցիբելը վեր բարձրացող ռեակտիվ ինքնաթիռի շարժիչների աղմուկի մակարդակն է): Առանց աղավաղումների փոխանցվող հաճախությունների` արտադրողի հայտարարած դիապազոնը 14 հերցից 27 կհերց է:
Ձայնի ուժգնացման համար օգտագործվում է ֆիրմայի մշակած նորարարական ADH Intelligence տեխնոլոգիան: Համակարգը սարքավորված է տիտանից պատրաստված բարձր հաճախության դինամիկով: Բարձրախոսն աուդիոհամակարգին կամ սմարթֆոնին է միանում Wi-Fi-ի, Bluetooth-ի կամ օպտիկական մուտքի միջոցով:
Սարքի գինը 2990 դոլար է: Այսինքն համակարգն ավելի թանկ արժե, քան Raumfeld-ի եւ Naim-ի արտադրության նմանատիպ սարքերը եւ կարող է համարվել աշխարհում ամենաթանկը:





























