ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ հերթական զավեշտալի դեպքն է պատահել:
Նրա ելույթի ժամանալ ամբիոնից պոկվել եւ ընկել է նախագահական զինանշանը՝ պետության ղեկավարի պաշտոնական խորհրդանիշը:
Միացյալ Նահանգների նախագահը կաողացել է դուրս գալ տհաճ իրավիճակից եւ իրեն չկորցնելով ասել է. «Սարսափելի բան չկա: Դուք առանց այդ էլ գիտեք, թե ես ով եմ»:
Ի դեպ, Օբաման առաջին անգամը չէ, որ հայտնվում է տհաճ վիճակում: Մեկ տարի առաջ ընկել եւ կոտրվել է սուֆլյորներից մեկը, որով նախագահը կարդում էր իր ելույթը, իսկ մայիսին նրա ամբիոնի առջեւում մի մուկ էր վազվզում:




























