Ֆրանսիայի կառավարությունը օրինագծի տեքստ է ներկայացրել ցեղասպանությունների եւ մարդկության դեմ հանցագործությունների ժխտման քրեականացման վերաբերյալ, որը քննարկվում է Ազգային Ժողովում: Այդ մասին հայտնում է   Nouvelles d'Arménie-ն:

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների կոորդինացիոն խորհուրդը (CCAF) ողջունել է նախաձեռնությունը եւ խորհրդարանական բոլոր ուժերին կոչ է արել համաձայնեցված տեքստ ընդունել: