2010 թվականին քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակակիր են դարձել ամերիկացի Ռիչարդ Հեքը եւ ճապոնացիներ Էիթի Նեգիսին եւ Ակիրա Սուձուկին։ Նրանք նոր, ավելի արդյունավետ կերպով են միացրել ածխածնի մոլեկուլները, հայտնում է metronews-ը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, բժշկության եւ ֆիզիոլոգիայի ոլորտներում Նոբելյան մրցանակի դափնեկիր էր դարձել Ռոբերտ Էդվարդսը, ով մշակել էր արհեստական բեղմնավորման in vitro տեխնոլոգիան։ Ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակ էին ստացել Մեծ Բրիտանիայում աշխատող ռուս գիտնականներ Կոնստանտին Նովոսելով եւ Անդրեյ Գեյմը։
Նոբելայն հիմնադրամը ստեղծվել է 1900 թվականին։



























