Համացանցի չինական սեգմենտում հայտնվել են ենթադրաբար թողարկման պատրաստվող առաջին Xiaomi նոթբուքի լուսանկարները։ Լուսանկարները, որոնց իսկությունը չի հաստատվում, հրապարակվել են techweb.com.cn կայքում։
Արտաքինից սարքավորումը հիշեցնում է Apple–ի MacBook–ը։ Չինական ընկերությունը հայտնի է iPhone–ի սարքավորումների նմանակումներով։
Նոթբուքի տեխնիկական բնութագրերը հայտնի չեն, սակայն ավելի վաղ լրատվամիջոցները ենթադրում էին, որ շուկա դուրս կգա 2 մոդել՝ 12.5 եւ 15.6 մատնաչափ անկյունագծով էկրաններով։ Դրանցից մեկը կգործի Windows 10 օպերացիոն համակարգով։





























