Հոկտեմբերի 6-ին Հայաստանի պաշտպանության նախարարության վարչական համալիրում գերատեսչական մեդալներով պարգեւատրվել են մի խումբ զինծառայողներ:
ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով մարտական հենակետում ցուցաբերած խիզախության համար գումարտակի հրամանատար, մայոր Գևորգ Գրիգորյանը պարգեւատրվել է «Գարեգին Նժդեհ», դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Տիգրան Գեղամյանը` «Անդրանիկ Օզանյան» եւ պայմանագրային զինծառայող, շարքային Սոս Քեշիշյանը՝ «Դրաստամատ Կանայան» մեդալով:
Հանձնելով պարգեւները` Սեյրան Օհանյանը շնորհակալություն է հայտնել զինծառայողներին ցուցաբերած կամքի եւ խիզախության, բարդ իրավիճակում ճիշտ կողմնորոշվելու համար եւ հաջողություն մաղթել նրանց հետագա ծառայության ընթացքում:



























