Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Նախիջեւանում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ինչպես նաեւ ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ։

Ինչպես հայտնում է ադերբեջանական պետական Aztv հեռուստաալիքի «Խեբերլար» լրատվական ծրագիրը, Ալիեւը գոհունակություն է հայտնել նրանց Նախիջեւան կատարած այցի եւ մոտ օրերս «օկուպացված» տարածքներում գնահատող առաքելության կապակցությամբ։ Նա նաեւ «օկուպացված» տարածքների վերաբերյալ օբյեկտիվ զեկույց պատրաստելու հույս է հայտնել։

Նշենք, որ համանախագահները մոտ ժամանակներս կայցելեն Երեւան, հետո նաեւ Ստեփանակերտ։