Իրանի ՌԾՈՒ-ի նավախումբը կանխել է Բաբ-էլ-Մանդեբի (Արաբական թերակղզու եւ Աֆրիկայի միջեւ) նեղուցում ծովահենների կողմից նավթային տանկերի գրավումը, հայտնում է  Fars News Agency-ն:

Նրա տվյալներով, զինված անձանց խումբը`  12 արագընթաց մոտորանավակներով մոտ 115 մարդ իրանական տանկերի գրավման  փորձ է ձեռնարկել: Սակայն դա կասեցվել է ԻԻՀ-ի ՌԾՈՒ-ի` այդ շրջանում գտնվող   41-րդ նավախմբի կողմից:  

Երեք ժամից ծովահենները դարձյալ փորձել են գրավել նավը` մոտենալով նրան, բայց կրկնական գրոհը եւս անարդյունք է ավարտվել իրանական ռազմական նավաստիների միջամտության շնորհիվ: Տանկերին ուղեկցել են անվնաս տարածք, հայտնել է գործակալությունը: 

ԻԻՀ-ի ՌԾՈՒ-ի 41-րդ նավախմբի կազմի մեջ են մտնում  «Շահիդ Նագդի» հակաականակիրը եւ «Լավան» դեսանտային նավը: Այդ օպերատիվ խումբը հունիսի սկզբից մարտական հերթապահություն է իրականացնում ծովահենների հնարավոր գործունեության շրջաններում քաղաքացիական նավերի անվտանգության ապահովման ուղղությամբ: