Համբուրգի գերագույն վարչական դատարանի նախնական որոշման համաձայն, Facebook սոցցանցն իրավունք ունի օգտատերերին արգելել գրանցվել կեղծանունով, հայտնում է Informing.-ը:
Նշենք, որ Գերմանիայում տվյալների պաշտպանության հարցերով լիազորված անձինք արդեն երկրորդ անգամ պահանջել են չեղյալ համարել այդ իրավունքը:
Հայցի առիթ է դարձել կնոջ բողոքը, որը հորինովի անվան միջոցով ցանկանում էր պահպանել սոցցանցում իր էջի գաղտնիությունը նրանցից, ովքեր կարող էին իր պրոֆիլն օգտագործել աշխատանքային նպատակներով: Սակայն Facebook-ը նրա կամքին հակառակ օգտատիրոջ անունը ցանցում փոխարինել է նրա իսկական անունով եւ անձնագրի պատճեն կամ ID քարտ է պահանջել:
Ջոն Կասպարի խոսքով, որը Համբուրգի երկրամասի օգտատերերի տվյալների պաշտպանության հարցերով լիազորված անձ է, արդեն մի քանի տարի է` ինքը պայքարում է Facebook-ի իռլանդացի «դստեր» հետ օգտատերերի իրավունքների պաշտպանության հարցում եվրոպական ստանդարտները կիրառելու իրավունքի համար:
Միաժամանակ Facеbook-ում նշել են, որ այդ հարցը բացառապես իռլանդական օրենսդրությանն է վերաբերում: Սակայն Կասպարը վճռականորեն է տրամադրված եւ ցանկանում է պայքարը շարունակել դատարանում:





























