Մամուլում ապատեղեկատվական խայծեր նետելով եւ «ջայլամի» քաղաքականության պարբերական դրսեւորումներով անհնար է փակել փաստարկների բացակայությունը, որոնք ապացուցում են Ադրբեջանի դիրքորոշման ակնհայտ ապակառուցողականությունը ղարաբաղյան հակամարտության հարցում: Այդ մասին հայտարարել է NEWS.am-ի թղթակցին հայտնել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության աղբյուրը՝ մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Էլհան Պոլուխովի արտահայտությունները:

Նշենք, որ Պոլուխովը բազմիցս նշել էր, թե Հայաստանը ապակառուցողական դիրքորոշում ունի ղարաբաղյան կարգավորման հարցում: