ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն արդեն ժամանել են Երեւան, եւ ներկայումս հանդիպում են անցկացնում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:
Այսօր կայանալու է նրանց հանդիպումը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Հոկտեմբերի 7-ին համանախագահները կմեկնեն Ստեփանակերտ, ապա դաշտային առաքելության շրջանակներում կլինեն ազատագրված տարածքներում:
Նշենք, որ հոկտեմբերի 4-5-ին համանախագահները եղել են Ադրբեջանում: Դաշտային առաքելության շրջանակներում նրանց ուղեկցում է ՄԱԿ-ի փախստականների հարցերով հանձնակատարներից մեկը:




























