2011թվականի բյուջեի նախագծով ամենից շատ աճել է Հայաստանի գիտաշխատողների աշխատավարձերի ֆինանսավորմանն ուղղված ծախսերը: Այդ մասին խորհրդարանի ամբիոնից հայտարարել է Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Նա ընդգծել է, թե 2010 թվականի համեմատ այդ ոլորտի ֆինանսավորումը ավելացել է 1 մլրդ 100 մլն դրամով: Նշենք, որ 28 հազար գիտաշխատողներից ներկայումս մնացել է միայն 7500-ը:




























