Չինաստանի հարավ-արեւելյան Գույչժոու նահանգում աշխարհի ամենամեծ ռադիոաստղադիտակն են կառուցել: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Սինխուա գործակալությունը:
FAST (Five hundred meter Aperture Spherical Telescope) աստղադիտակի տրամագիծը 500 մետր է, ինչը 200 մետրով ավելի է Պուերտո Ռիկոյի Արեսիբո աստղադիտարանի նրա մրցակցից:
Աստղադիտակի ստեղծման աշխատանքների ընթացքում չինական իշխանությունները ստիպված են եղել ավելի քան 9 հազար մարդու վերաբնակեցման որոշում կայացնել, որոնք բնակվում էին շինհրապարակից 5 կմ հեռավորությամբ:
Աստղադիտակի օգնությամբ գիտնականները հետեւելու են մինչեւ 11 մլրդ լուսային հեռավորությամբ տեղակայված տիեզերական օբյեկտների:




























