Բարձր էներգիաների ֆիզիկայի CERN լաբորատորիայում տեղակայված մեծ հադրոնային կոլայդերը ստիպել է անհանգստանալ գիտնականներին: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով The Sun-ը:

Հերթական փորձն անցկացնելու ժամանակ գիտական լաբորատորիայի երկինքը փոխել է գույնը, ուժեղ մրրիկ է բարձրացել: Գերբնական երեւույթների սիրահարները ենթադրել են, որ Շվեյցարիայի երկնքում դեպի այլ աշխարհ տանող անցուղի է բացվել:

Գիտնականները հանգստացրել են հանրությանը՝ բացատրելով, որ բնության արտասովոր երեւույթը գիտափորձի արդյունք է, որի ընթացքում փորձել են միավորել միկրոմասնիկները: