Kickstarter հարթակում հավաքել են աշխարհի «ամենախելացի» չափերիզի արտադրության համար անհրաժեշտ միջոցները: Այն կոչվում է Bagel: Սարքն աշխատում է սմարթֆոնին կապված եւ աշխատանքի մի քանի ռեժիմ ունի:
Առաջին՝ «String Mode» ռեժիմը թույլ կտա երկարությունը չափել ավանդական մեթոդով. պարզապես հարկավոր է ժապավենն անհրաժեշտ երկարությամբ ձգել, իսկ Bagel-ն այն կչափի իր էկրանին: Ժապավենը դիմանում է մինչեւ 50 կգ քաշին:
Երկրորդ ռեժիմը՝ «Wheel Mode»-ը, թույլ կտա չափումներ կատարել՝ պարզապես չափերիզը սահեցնելով մակերեւույթի վրայով:
Իսկ երրորդ ռեժիմում սարքը չափման համար լազերային ճառագայթ եւ ուլտրաձայնային սենսորներ է օգտագործում՝ ուղղահայաց եւ հորիզոնական անկյունները չափելու համար:
Նախնական պատվերով սարքը զեղչով է վաճառվում՝ 59 դոլարով:





























