Չեչնիայում որոշում են կայացրել 1 մլն ռուբլի, (շուրջ 33 502 դոլար) դրամական տուգանք սահմանել աղջիկ փախցնելու համար: Սրա համար հիմք է հանդիսացել այն, որ աղջիկ փախցնելու ավանդույթը բազմաթիվ կոնֆլիկտների եւ ողբերգությունների պատճառ է դարձել:

«Աղջիկ փախցնելը բռնության ակտ է աղջկա նկատմամբ եւ հակասում է ռուսական օրենքներին: Այսուհետ փեսան, ով կգողանա հարսին, 1 մլն ռուբլի տուգանք կվճարի»,- հայտարարել է Չեչնիայի մուֆտի Սուլթան Միրզաեւը:

Նրա խոսքով, այսուհետ պատասխանատվություն է կրելու նաեւ այն հոգեւոր առաջնորդը, ով շիաների օրենքով օրհնել է փախուստով ամուսնությունը:

«Հոգեւորականը, ով կօրհնի նրանց, կզրկվի հոգեւոր կոչումից»,-նշել է Միրզաեւը:

Նշենք, որ ամուսնանալու նպատակով աղջիկ փախցնելը հին ավանդույթ է, որը տարածված է շատ երկրներում, այդ թվում նաեւ Հայաստանում: