Beeline-ն ամառային արձակուրդների շրջանին ընդառաջ հայտարարում է ռոումինգում ինտերենտի սակագների աննախադեպ իջեցման մասին: Ընկերությունն իջեցրել է ռոումինգում ինտերնետի սակագինն ավելի քան 50 երկրներում, այդ թվում` Եվրոպական բոլոր երկրներում, ԱՄՆ–ում, Կանադայում, Ավստրալիայում, Բրազիլիայում, Չինաստանում, Եգիպտոսում, Իսրայելում, Միացյալ Արաբական Էմիրություններում։ 2016 թ. հունիսի 24-ից մինչեւ սեպտեմբերի 20-ը ներառյալ   ռոումինգում մեկ մեգաբայթ ինտերնետի համար գործում է 50 դրամ սակագինը։ 

«Բաժանորդների համար հերթական նվերը պատրաստելիս` Beeline-ը հաշվի է առել հանգստի ամենամեծ պահանջարկն ունեցող երկրներն ամբողջ աշխարհում: Մենք հպարտ ենք, որ կարողացանք մեր հաճախորդներին առաջարկել ռոումինգում ինտերնետի ամենագրավիչ սակագները եւ հույս ունենք, որ դրանով մեր բաժանորդների հանգիստն արտասահմանում կդարձնենք ավելի հաճելի: Նշեմ, որ մենք ինչպես եւ նախկինում հիմնական ուշադրությունը դարձնում ենք մեր ծառայությունների հարմարության եւ պարզության վրա, եւ նույնիսկ ռոումինգում գտնվելիս մեր հաճախորդները կկարողանան անհրաժեշտությանն դեպքում անվճար զանգահարել Հաճախորդների սպասարկման կենտրոն», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Ինտերնետի սեզոնային սակագներից օգտվելու համար Հայաստանից մեկնելուց առաջ անհրաժեշտ է ակտիվացնել ռումինգ ծառայությունը, այլ միացումներ անհրաժեշտ չեն: Ռոումինգը կարելի է ակտիվացնել 131# հրահանգով` կանխավճարային հաշվարկային համակարգի բաժանորդների համար բոլոր երկրներ մեկնելուց առաջ՝ բացի Թուրքիայից եւ Իրանից: Թուրքիա եւ Իրան մեկնող բաժանորդները պետք է հավաքեն 132# հրահանգը, այնուհետեւ`*131#: Իսկ հետվճարային համակարգի ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդները կարող են ակտիվացնել ռոումինգը *500# հրահանգի միջոցով: Հետվճարային հաշվարկային համակարգի իրավաբանական անձ հանդիսացող բաժանորդները պետք է դիմեն Beeline գրասենյակներ:

Նշենք, որ Վրաստան, Ռուսաստան եւ Իտալիա ճանաչված ուղղություններով Beeline բաժանորդների համար գործում է «Կապի մեջ+» ռոումինգ ծառայությունը, որը հնարավորություն է տալիս ընդունել մուտքային զանգեր, ինչպես նաեւ զանգահարել Հայաստանի Beeline բջջային հեռախոսահամարներին 24.99 դրամ/րոպե մեկ միասնական սակագնով: 1ՄԲ բջջային ինտերնետի արժեքը եւս կազմում է 24.99 դրամ:  Բացի այդ, Beeline-ը Հայաստանում միակ օպերատորն է, որը հնարավորություն է տալիս ռոումինգում գտնվելիս ցանկացած երկրից անվճար զանգեր կատարել Հաճախորդների սպասարկման կենտրոն +37480000612 համարով։