Թեհրանը պատրաստ է զենք արտահանել աշխարհի շատ երկրներ: Այս մասին Mehr գործակալությանը տված հարցազրույցում ասել է Իրանի պաշտպանության նախարար, բրիգադային գեներալ Ահմադ Հավիդին: Նրա խոսքով, Իրանը «հասել է ռազմական հզորության պիկին» եւ պատրաստ է զենք վաճառել աշխարհի 50 երկրների: Պնախարար Վահիդին նաեւ հավելել է, որ իր երկիրը, փաստացի, ամբողջությամբ ապահովում է իր ռազմական պահանջմունքները:

Ինչպես հայտնի է, Իրանի զինվորականները պարբերաբար ցուցադրում են երկրի տարածքում արտադրված իրենց սպառազինության նոր նմուշները: Վերջին նորություններից մեկը «Բավար-2» հիդրոօդանավն է, որը ստեղծվել է Stealth տեխնոլոգիաների օգտագործմամբ:

«Բավար-2»-ը արտաքինից նման է խորհրդային «ԷՍԿԱ-1» էկրանոպլանին (փորձարարական փրկարար երկկենցաղ նավակ), որը մշակվել էր 1980-ականների սկզբներին: Թեեւ պետք է նշել, որ իրանական հիդրոօդանավի շարժիչը հրող է, այնինչ խորհրդայինինը ձգող էր: