Հոկտեմբերի 6-ին Բրյուսել է մեկնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանի գլխավորած պատվիրակությունը` մասնակցելու հոկտեմբերի 6-7-ը տեղի ունենալիք Եվրոպական հարեւանության քաղաքականության վերանայմանը նվիրված ավագ պաշտոնյաների հանդիպմանը:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հոկտեմբերի 7-ին Կարինե Ղազինյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի Արեւելյան գործընկերության «Ժողովրդավարություն, արդյունավետ կառավարում եւ կայունությունե պլատֆորմի հերթական հանդիպմանը, իսկ հոկտեմբերի 12-ին` Հայաստան-ԵՄ ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների երկրորդ լիագումար նիստին:




























