Android բազայով աշխատող սարքավորումների խոցելիության գլխավոր պատճառը դրանց արտադրողների մոտ ցանցահենների հայտնաբերած «ճեղքերը» օպերատիվ կերպով փակելու կարողության բացակայությունն է, հայտնում է Android Authority–ն։
Համակարգչային անվտանգության ոլորտում ճանաչված մասնագետ Գել Բենիամինին առանձնացրել է 2 սարքավորում, որոնց անվտանգությունը, ի տարբերություն Google պլատֆորմով մյուս սարքավորումների, առավել բարձր մակարդակի վրա է։ Նա պնդում է, որ օգտատերերը պետք է գնեն միայն Google Nexus կամ Samsung ապրանքանիշերի սարքավորումներ։ Google–ի սմարթֆոններն առաջինն են ստանում օպերացիոն համակարգերի թարամցումները, այդ պատճառով համակարգում հայտնաբերված ցանկացած խոցելիություն առաջին հերթին կարգավորվում է նրանց մոտ։
Samsung–ը նույնպես շատ չի զիջում Google–ին իր սարքերի բացթողումների շտկման հարցում, քանի որ հսկայական ռեսուրսներ ունի։
Բենիամինին նշում է, որ տարբեր ապրանքանիշերի սմարթֆոնների փորձարկումները ցույց են տվել, որ հունվարի դրությամբ հայտնաբերված ամենից շատ «ճեղքեը» փակվել են հենց Nexus ու Samsung սարքավորումների վրա։





























