Առնվազն 6 մարզ զոհվել է, եւս 2-ը խորը այրվածքներ ստացել Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայից 600 կմ դեպի հյուսիս-արեւելք գտնվող ածխահանքահորում մեթան գազի պայթյունի հետեւանքով: Հաղորդում է Caracol տադիոկայանը:

Ըստ «ՌԻԱ նովոստիի», ողբերգության պատճառը 800 մետր խորության տակ խողովակաշարի պայթյունն է եղել, երբ այնտեղ աշխատում էր 8 մարդ:

Կոլումբիայի աշխարհագրության եւ լեռնամետալուրգիայի ինստիտուտի փորձագետները մանրամասն ստուգում են հանքահորի շահագործման պայմանները:

Այս տարվա հունիսին Կոլումբիայում մեկ այլ` Սան-Ֆերնանդո հանքահորում  տեղի ունեցած պայթյունից զոհվել էր 73 մարդ: