Հարավային Աֆրիկայի կենդանաբանական այգում 52 տարեկանում սատկել է Չառլի շիմպանզեն, որը ճանաչում է ստացել սիգարետների նկատմամբ իր սիրո շնորհիվ: Նիկոտինային կախվածությունը Չառլիի մոտ առաջացել էր, երբ այցելուներից մեկը վանդակի մեջ էր նետել վառվող սիգարետը:

Այգու ներկայացուցիչների խոսքով, Չառլիին նայելու համար տարեկան հազարավոր այցելուներ էին ժամանում:

Կենդանու սատկելու իրական պատճառը կպարզեն դիահերձողները: Իսկ նրանք, ովքեր խնամում էին Չառլիին, խիստ կասկածում են, որ նրան սպանել է նիկոտինը, քանի որ նա իր ազգակիցներից 10 տարի ավել է ապրել:

Այգու աշխատողները տարիներ շարունակ փորձել են Չառլիին զրկել սիգարետից, իսկ այցելուներին խնդրել են նրան սիգարետ չտալ, սակայն չեն հաջողել:

Չառլին միակ շիմպանզեն չէ, որ նման վատ սովորույթ ուներ: Բլումֆոնտեյնի այգում մնացել է նրա ընկերուհին՝ Ջուդին, ով եւս սիրում է ծխել: