Google-ն անլար ականջակալներ է մշակում, որոնք կարող են իրական ժամանակով թարգմանել եւ հնչյունավորել խոսքը տարբեր լեզուներով: Այս մասի գրում է TechInsider-ը:

Google Brain նախագծի հիմնադիրներից Գրեգ Կորադոյի խոսքով, 10 տարի անց մարդիկ կկարողանան հրաժարվել համաժամանակյա թարգմանիչների ծառայությունից:

Թարգմանությունը կատարվելու է նեյրոնային ցանցերի միջոցով, իսկ տեքստը կհնչյունավորի ռոբոտը:

Կորադոն հրաժարվել է բացահայտել նախագծի անունը՝ նշելով, որ հարկ չէ սպասել, որ այն առաջիկայում կհայտնվի շուկայում: