Բաղդադի միջազգային օդանավակայանի մերձակայքում գտնվող իրանցի մոջահեդների ճամբարը երկուշաբթի գնդակոծության է ենթարկվել: Այս մասին Reuters-ին հաղորդել է Իրանի Մոջահեդների ժողովրդական կազմակերպության (PMOI) ներկայացուցիչը, որն Իրանում ահաբեկչական կազմակերպություն է համարվում:
Նրա խոսքով, գնդակոծության արդյունքում զոհեր կան, սակայն հստակ թիվ չի նշվում: Աղբյուրի համաձայն, միջադեպին կարող են մասնակից լինել իրանական կառավարության հետ կապ ունեցող իրաքյան խմբեր:
Օդանավակայանից ոչ հեռու բնակվող ականատեսը հաստատել է, որ մի քանի տասնյակ պայթյուն է լսել:





























