NASA գործակալության «Յունոնա» միջմոլորակային ավտոմատ կայանը Երկրից արձակվելուց հինգ տարի անց դուրս է եկել Յուպիտեր մոլորակի ուղեծիր: Դա տեղի է ունեցել հուլիսի 4-ին, ԱՄՆ անկախության օրը, հայտնում է Gazeta–ն:

Առաքելության հաջողության հաստատումը թռիչքների կառավարման կենտրոնում դիմավորել են ծափահարություններով:

Jupiter Polar Orbiter-ը դարձել է գազային հսկայի ուղեծրում երկրորդ սարքը, 1995-2003թթ. հինգերորդ մոլորակի ուղեծրում աշխատել է NASA –ի մեկ այլ կայան՝ AMC Galileo-ն:

Juno կայանը պտտվելու է գազային հսկայի շուրջը դրա մթնոլորտից հինգ հազար կիլոմետր հեռավորության վրա: Մեկ երկրային տարվա ընթացքում ծրագրված է Juno-ի 33 պտույտ՝ յուրաքանչյուրը 14 օր տեւողությամբ: Առաքելության նպատակն է հետազոտել Լուսնթագի ամպերն ու բեւեռային փայլը: Juno-ի օգնությամբ գիտնականները հույս ունեն ավելի շատ բան իմանալ մոլորակի ծագման, կառուցվածքի, դրա մթնոլորտի ֆիզիկական հատկությունների մասին: