2010 թվականի դեկտեմբերից Ֆրանսիայի 15-ից 70 տարեկան բոլոր բնակիչները պետք է ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի ստուգում անցնեն: Համապատասխան միջոցները ձեռնարկվել են Ֆրանսիայի առողջապահության նախարարության կողմից:
Մինչ այժմ ստուգումներ անցնում էին միայն ռիսկային խմբի մարդիկ: Սակայն դա բավարար չի եղել, քանի որ ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի տարածման տեմպերը երկրում բավականին արագ են, հայտնում է Mignews-ը:
Ֆրանսիայում ամեն տարի ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի 6-7 հազար նոր դեպք է գրանցվում: Բժիշկների տվյալներով, հիվանդության կրող է շուրջ 50 հազար մարդ, ովքեր դրա մասին չեն էլ կասկածում:



























