Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի եւ Օտտավայի համալսարանի հետազոտողները Super Mario Brothers համակարգչային խաղին դժվարության ամենաբարձր մակարդակ են շնորհել, հայտնում է Innovanews կայքը։

Ավելի վաղ գիտնականները պարզել էին, որ այդ խաղի մեկ փուլը անցնելը հավասար է մեծ թվերի ֆակտորիզացիային, այսինքն՝ դժվարության NP մակարդակն ունի։ Հիմա պարզվում է, որ այս խաղի դժվարության աստիճանը ավելի բարձր է, քան NP–ն։ Այն դասվում է PSPACE դասին։

Super Mario Brothers ստանդարտ խաղում Մարիոն վազում է հատված տեղանքի աջ կողմով։ Մարիոն պայքարում է հրեշների դեմ եւ եզրագծին հասնում դրոշի մոտ։ Նոր հոդվածը չի պնդում, որ կոմերցիոն տարբերակների ցանկացած մակարդակ մեծ դժվարություններ ունի, այլ ենթադրում է, որ այդ խաղում կարելի է նման դժվարության մակարդակներ ստեղծել։