Apple կորպորացիան ձգտում է իր արտադրանքի տերերին մղել գրանցվել որպես օրգանների դոնորներ, այդ պատճառով իր նոր ԾԱ-ում նման հնարավորություն կտրամադրի, նշում է    Associated Press-ը:

Այդ ցուցակում հայտնվելու համար հեռախոսների տերերը պետք է մտնեն   Health («Առողջություն») հավելված, որը նախատեսված է առողջության վերաբերյալ տվյալների հավաքման համար:   

Կորպորացիայի գլխավոր տնօրեն Թիմ Քուկի խոսքով, ինքը հույս ունի, որ նոր հավելվածի օգնությամբ հնարավոր կլինի լուծել դոնորական օրգանների պակասի խնդիրը: Նա հայտնել է, որ գրանցման գաղափարն ի հայտ է եկել ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսի մահից հետո: 2009-ին նա ստիպված է եղել «ցավալիորեն» երկար սպասել լյարդի փոխպատվաստման:

Պարբերականի տեղեկությունների համաձայն, թարմացված ԾԱ-ն, որը ԱՄՆ-ի դոնորների ազգային ռեեստրում գրանցման հնարավորություն է ընձեռում, կթողարկվի   2016-ի աշնանը: