Յուպիտերի եւ նրա արբանյակ Գանիմեդի հետազոտության համար նախատեսված ռուսական տիեզերական սարքերը ծրագրում են գործարկել 2026 թվականին: Դրանք պետք է նպատակակետին հասնեն 2032 թվականին: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

«Արբանյակների կազմում ներառված են ուղեծրային եւ վայրէջքի սարքեր: Առաջինը կարձակվի «Լապլաս Պ2» վայրէջքի սարքը. դրա մեկնարկը ծրագրված է 2026 թվականի օգոստոսին: Առաջին ուղեծրային «Լապլաս Պ1» սարքը տիեզերք կուղեւորվի մեկ շաբաթ անց՝ 2026 թվականի օգոստոսին: «Լապլաս Պ2»-ը Յուպիտեր կհասնի 2032 թվականի սեպտեմբերին, իսկ «Լապլաս Պ1»-ը՝ 2032-ի հոկտեմբերին»,- հաղորդել են սարքերի մշակմամբ զբաղվող Լավոչկինի անվան կազմակերպությունում: