«Գազպրոմը» մտադիր չէ վերանայել գազի մատակարարման պայմանագիրը Բելառուսի հետ` երկու երկրների քաղաքական հարաբերությունների սրման պատճառով: Ինչպես հաղորդում է «ԻՏԱՌ- ՏԱՍՍ»-ը, այդ մասին լրագրողներին հայտնել է «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը:

Նրա խոսքով, 2010 թվականին Բալառուսը վճարումը կատարում է ըստ ժամանակացույցի եւ ողջ ծավալով: Մատակարարումն ու վճարումը կատարվում են 2010 թվականի պայմաններով, որտեղ գինը 2009 թվականի համեմատ բարձրացել է: