Անհայտ անձինք հոկտեմբերի 6-ի երեկոյան կրակ են բացել Ստամբուլի Շիշլիի վարչակազմի շենքի ուղղությամբ, հաղորդում է Cihan-ը:
Կրակոցների հետեւանքով ոչ ոք չի տուժել:
Ականատեսների վկայությամբ, շենքի կողքով ընթացող ավտոմեքենայից անհայտ անձինք կրակ են բացել շենքի ուղղությամբ:
Ոստիկանությանը հաջողվել է ձերբակալել կասկածյալների, միջադեպի պատճառները պարզվում են:
Անցկացվում է քննություն, պարզելու հասցված վնասի չափը:




























