Հայաստանը բարելավել է իր դիրքերը ցանցային պատրաստության վարկանիշում (Network Readiness Index, NRI)։ Հայաստանը 2 կետով առաջադիմել է՝ 139 երկրների շարքում զբաղեցնելով 56-րդ տեղը։

Այս մասին ասված է Համաշխարհային տնտեսական ֆորումի Global Information Technology Report 2016 զեկույցում։

2015-ի նախորդ զեկույցում Հայաստանը հայտնվել էր 2012-ից հետո ամենից շատ առաջընթաց գրանցած երկրների տասնյակում, իսկ դրանից հետո շարունակում է առաջ գնալ։

Տարածաշրջանում Ադրբեջանը զբաղեցնում է 53-րդ տեղը, Վրաստանը՝ 58-րդ, իսկ Թուրքիան՝ 48-րդ։