Ղազախստանն ու Սերբիան որոշել են չեղյալ հայտարարել վիզային ռեժիմը երկու երկրների քաղաքացիների համար:

Համապատասխան միջկառավարական համաձայնագիրը ստորագրել են Ղազախստանի պետքարտուղար-արտգործնախարար Կանատ Սաուդաբաեւն ու Սերբիայի ԱԳՆ ղեկավար Վուկ Երեմիչը:

Երկկողմ բանակցությունների արդյունքում, որտեղ քննարկվել են հարաբերությունների զարգացման հեռանկարները, միջազգային կազմակերպություններում փոխգործակցության հնարավորություններն ու ԵԱՀԿ առաջիկա գագաթաժողովը, նախարարները համագործակցության արձանագրություն են ստորագրել երկու գերատեսչությունների միջեւ:

Ստորագրվել են նաեւ ազատ առեւտրի եւ երկու երկրների առեւտրա-արդյունաբերական պալատների համագործակցության մասին փաստաթղթեր: