ԱՄՆ-ի սպառողական ապրանքների անվտանգության հարցերի հանձնաժողովը կես միլիոն հովերբորդ է հետ կանչել՝ հրդեհման վտանգի պատճառով: Այս մասին հաղորդում է CNN-ը:

Հանձնաժողովի համաձայն, հովերբորդի լիտիումա-իոնային մարտկոցը կարող է հրդեհվել, ինչը կարող է անգամ պայթյուն առաջացնել: Հանձնաժողովն ուսումնասիրել է հովերբորդերի հրդեհման ավելի քան 60 դեպք՝ գույքին հասցված վնասը գնահատելով շուրջ 2 մլն դոլար:

Խոսքը 2015 թվականի հունիսից մինչեւ 2016-ի մայիս վաճառված հովերբորդերի մասին է: Բոլորն էլ արտադրվել են Չինաստանում եւ վաճառվել 350-900 դոլարով: