Մասնագետները ОС Windows-ի բոլոր տարբերակներում կրիտիկական խոցելիություն են հայտնաբերել, ինչը չարամիտներին թույլ է տալիս տիրանալ ցանցային զոհի թրաֆիկին: Այդ մասին հաղորդվում է Positive Technologies ընկերության «Խաբրխաբրե» բլոգում:
Tencent ընկերության Xuanwu Lab անվանումով ստորաբաժանման աշխատակիցները BadTunnel անվանումով խոցելիություն են հայտնաբերել, որը կարող է «միջամտել համակարգային թարմացումների ներբեռնմանը եւ հավաստագրերի ցուցակի ստացման գործընթացին»: Միաժամանակ վտանգի տակ են օպերացիոն համակարգի բոլոր գործող տարբերակները, հայտնում է Gazeta-ն:
Գրոհի իրականացման համար պոտենցիալ զոհին առաջարկվում է բացել հղումը. դա կարող է լինել վնասարար կայքի, թղթապանակի կամ փաստաթղթի հասցե: Հետագայում մասնագետները մանրամասն նկարագրել են փորձարկումը, որում ցուցադրվել է BadTunnel-ի աշխատանքը:
Նման խոցելիություն նախկինում էլ էր հայտնաբերվել` 1999, 2007 եւ 2012 թվականներին:




























