Իրանի հարավ-արեւմուտքում գտնվող Buoli Sina Petrochemical նավթաքիմիական համալիրում, որտեղ գիշերը հրդեհ էր բռնկվել, դարձյալ բոցավառվել է ցիստերններից մեկը, հայտնում է ISNA գործակալությունը:

Առաջին բռնկումը տեղի է ունեցել չորեքշաբթի երեկոյան, ենթադրաբար` պարաքսիլոլի` նավթային արդյունաբերության մեջ կիրառվող հրավառ թունավոր հեղուկի արտահոսքի պատճառով: 

Հրշեջներին նախ հաջողվել է մարել կրակը եւ համալիրում իրավիճակը վերահսկողության տակ առնել: Սակայն հինգշաբթի առավոտյան դարձյալ բոցավառվել է համալիրի տարածքում ցիստերններից մեկը: Պարսից ծոցի նավթաքիմիական հոլդինգային ընկերության ներկայացուցիչ Աբդ ար-Ռասուլ Դաշտին որպես կրկնական բոցավառման եւ պայթյունի հավանական պատճառ նշել է կրակի ոչ վերջնական մարումը, նյութի արտահոսքը եւ եղանակային պայմանները: 

Առայժմ չի հաջողվել մարել կրակը, բայց հրշեջները  վերահսկում են կրակը` նվազեցնելու համալիրի տարածքում կրակի տարածման հավանականությունը: 

Նավթաքիմիական Buoli Sina Petrochemical համալիրը գտնվում է Բենդեր-Մահշեհր նավահանգստի մոտակայքում: Նավահանգիստը նավթատարի միջոցով միացված է արդյունահանման վայրերին: