Ինտերնետն աստիճանաբար դուրս կմղի թվային հեռուստաեթերը: Այս մասին հուլիսի 7-ին Երեւանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի կապի եւ զանգվածային հաղորդակցոթյան փոխնախարար Ալեքսեյ Վոլինը:

Նրա խոսքով, դա նկատելի է նաեւ Հայաստանում, որտեղ հեռուստացույցի համար թվային փոխարկիչներն ավելի շատ գնում են Երեւանից դուրս: Իսկ հեռուստաալիքները պետք է աշխատեն կապի միանգամից մի քանի ալիքների համար, որոնց թիվն աստիճանաբար աճում է:

«Մենք հստակ հասկանում ենք, որ հեռուստատեսային ազդանշանի փոխանցման միջոցներն օրեցօր ավելանում են, իսկ հեռուստաալիքների ամենամեծ սխալը, որ կարող են թույլ տալ, իրենց փոխանցման միայն մեկ միջոցին կապելը կլինի: Հարկավոր է ներկայություն ունենալ հնարավոր բոլոր միջավայրերում՝ կաբելային, արբանյակային, բջջային հավելվածներում, IPTV-ում, թվային եթերում»,- հավելել է Վոլինը: