Երեւանում այսօր՝ հուլիսի 8-ին, դաժան սպանություն է տեղի ունեցել: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:

Նախկին փեսան կասկածվում է կացնահարելով զոքանչին՝ Կարինե Մանուսուրյանին,  սպանելու մեջ եւ նախկին կնոջն՝ ու աներոջը կացնով մարմնական լուրջ վնասվածքներ պատճառելու մեջ:

Նշենք, որ 37-ամյա Թագուհի ու 62-ամյա Վաչագան Մանսուրյանները ծանր վիճակում տեղափոխվել են Երեւանի «Էրեբունի» հիվանդանոց:

Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին՝ Սպանություն եւ 112 հոդվածի 2-րդ մասով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը:

Նշված հանցագործությունը կատարելու մեջ կասկածանքի հիման վրա փեսան՝ 31-ամյա Վլադիկ Մարտիրոսյանը ձերբակալվել է: