«Քարֆիդով Լաբ» ընկերության երիտասարդ գիտնականները անլար սրճեփ մեքենայի նախատիպ են մշակել, որը ստացել է iBarman անվանումը։ Սարքը կարող է տեղավորվել մեքենայի բաժակակալի վրա, հայտնում է Kedem–ը։
Գաջետն աշխատում է ակումուլյատորով մարտկոցներով, թերմոբաժակի չափի է եւ կարող է կառավարվել սենսորի կամ հեռախոսի միջոցով։ Սրճեփ մեքենայի մեջ կարելի է լցնել ջուր, սուրճ, շաքար, պատիճներով սուրճ կամ թեյ։ Մեքենայի ռեզերվուարն ունի 350 մլ տարողություն եւ օգտագործվում է նաեւ որպես հանովի բաժակ։ Մեքենան վաճառքի կհանվի մեկ տարուց։





























