Facebook Messenger-ը միջանցիկ (end-to-end) գաղտնագրմամբ «գաղտնի չաթեր» է փորձարկում, հայտնում է ընկերության կայքը, տեղեկացնում է Gazeta-ն:
end-to-end –գաղտնագրմամբ չաթերը «կապված» կլինեն այն սարքին, որի վրա սկսվել են: Այսինքն նամակագրությունը, որը սկսվել է սմարթֆոնում, հասանելի չի լինի համակարգչի վեբ տարբերակում:
Open Whisper Systems-ից Signal ընթացակարգով գաղտնագրումը կգործի միայն «գաղտնի չաթերում», մինչդեռ մնացած նամակագրությունները պաշտպանված կլինեն միայն https ընթացակարգով:
«Գաղտնի չաթերի» աշխատանքի նմանատիպ սկզբունք է կիրառվում նաեւ Telegram մեսենջերում: Բացի այդ, WhatsApp մեսենջերում, որը Facebook-ին է պատկանում, end-to-end գաղտնագրումը գործարկվել է 2016-ի ապրիլին եւ գործում է որպես կանոն:




























