Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով նախարարության Ռազմական ոստիկանության պետի պաշտոնակատար է նշանակվել գնդապետ Արամ Տեր-Սահակյանը:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Պաշտպանության նախարարությունից, նա մինչ այդ ռազմական ոստիկանության պետի օպերատիվ աշխատանքների գծով տեղակալն էր, իսկ նախկինում եղել է Լեռնային Ղարաբաղի ռազմական ոստիկանության պետը:


























