Ֆիզիկոսները Հիգգսի բոզոնը ծնող պրոտոն- պրոտոնային բախումների տվյալները վերածել են պիցցայի, գրում է Texnomaniya պորտալը:
Պիցցայի երկրորդ տեսակը բուսակերայինն է: Դրանում հեղինակները պատկերել են քառալեպտոն իրադարձություն: Պրոտոնների դերը նորից կատարում է ծնեբեկը՝ բախման արդյունքում գոյանում է լոլիկ՝ Հիգգսի բոզոն: Հետո այն տրոհվում է չորս բարձրէներգետիկ լիցքավորված տաքդեղի շղարշների, դրանից բացի ծնվում են ավելի մեծ քանակության լիցքավորված մասնիկներ, դարձյալ տաքդեղի կտորներ: Դետեկտորը, ինչպես եւ դասական տարբերակում, կառուցված է մոցառելայից պատրաստված սենսորներով:




























