Հարվարդի համալսարանի գիտնականները առնետների սրտերից բիո ռոբոտ են ստեղծել: Սկատ -բոտը կազմված է չորս առանձին շերտերից՝ սիլիկոն, որը ձեւավորում է մարմինը, կմախքային համակարգ, որը ոսկե լարերից է պատրաստված, սիլիկոնի երկրորդ շերտը, որը մեկուսացնում է կմախքը, ու վերջապես 200 հազար գենետիկորեն նախագծված առնետի բջիջներ, գրում է Gearmix–ը

Այդ բջիջները մշակվել են որոշակի երկարության վրա լույսային ալիքները կրճատելու համար: Երբ դրանք կրճատվում են, ռոբոտը լողում է նույնքան տպավորիչ, որքան առնետը: Բացի դրանից, ինչպես նկարագրում է հետազոտող Քիթ Փարկերը, կյանքի կենսաբանական ձեւն ինքնաբերաբար հաջորդում է լույսի աղբյուրին, նույնիսկ երբ լողում է դրա կենսունակությունը պահպանող սննդարար նյութով հարուստ հեղուկի մեջ, ինչն էլ թույլ է տալիս այն կառավարել հեռակա:

Բիոբոտը դեռ ի վիճակի չէ ապրել լաբորատորիայի սահմաններից դուրս: Նույնիսկ եթե դրան հատուկ հեղուկ պետք չլիներ, առնետի բջիջները ոչ մի իմունային համակարգ չունեն, ինչն անհապաղ պատճառ կդառնար, որ դրանց վրա գրոհեին բակտերիաները ու սննկային ախտածին միկրոօրգանիզմները: Այդուհանդերձ, Փարկերը հույս ունի, որ այդ փաստը մյուս գիտնականներին կդրդի մշակել ամբողջովին գենետիկորեն նախագծված սիրտ:

«Ռոբոտեխնիկներն ու ինժեներները կարող են մշակել կենսաբանական բջիջները որպես շինանյութ գործածելու զանազան միջոցներ,- ասել է Փարկերը,- Ծովային կենսաբաները կարող են ավելի լավ հասկանալ, թե ինչու մկանային հյուսվածքները լույսի որոշակի ճառագայթների ազդեցության տակ հենց այսպես են կառուցված ու փոխկապակցված»: