Իրանի հարավային Ֆարս նահանգում ուսումնական թռիչքի ժամանակ ռուսական արտադրության Սու-24 ռմբակոծիչ է կործանվել: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Fars News Agency-ն:

Օդաչուների կյանքին վտանգ չի սպառնում: Նախնական տեղեկություններով, պատահարի պատճառ կարող էր դառնալ տեխնիկական անսարքությունը:

Միջադեպի հանգամանքները պարզվում են: