Աստղաֆիզիկոսները նշել են այն աստղերը, որոնք լավագույնս հարմար են կյանքի համար: Հետազոտության արդյունքները հրապարակվել են arXiv.org կայքում:

Հետազոտության ընթացքում ամերիկյան գիտնականները վերլուծել են մի շարք տվյալներ, օրինակ՝ աստղային էվոլյուցիայի արագություն, Տիեզերքում դրանց տեղակայման հաճախություն, լուսատուի մերձակայքում պոտենցիալ բնակության համար հարմար գոտու տեղակայում եւ չափսեր, աստղի ֆիզիկական բնութագրեր եւ այլն:

Ըստ Informing-ի, վերլուծության ընթացքում մասնագետներն օգտագործել են նաեւ HabPREP պարամետրը, որը նկարագրում է աստղի պիտանելիությունը դրա շրջակայքում կյանքի առաջացման համար եւ կախված է լուսատուի շուրջ պոտենցիալ բնակության գոտու լայնությունից:

Կարմիր գաճաճների շուրջ նման գոտին բավական փոքր է, այդ պատճառով դրանց շրջակայքում կյանքի ի հայտ գալու հնարավորությունը մեծ չէ: